«Հայաստան»-ի համտես Երեւանի կոնյակի գործարանում ԵԿԳ-ն վերաթողարկել է «Հայաստան» կոնյակը

Ապրիլ 17

մեկնաբանել

3847 դիտում

10 տարի հնեցման «Հայաստան» կոնյակը ներկայացված է որպես կոլեկցիոն տեսականի
10 տարի հնեցման «Հայաստան» կոնյակը ներկայացված է որպես կոլեկցիոն տեսականի

Երեւանի կոնյակի գործարանն ապրիլի 14-ին ներկայացրել է վերաթողարկված «Հայաստան» կոնյակը: Հայկական կոնյակագործության մեծ վարպետ Մարգար Սեդրակյանն այն ստեղծել է իր գործունեության վաղ շրջանում` 1940 թվականին:

 




 

Կոնյակը ներկայացվում է այսօրվա ԱՐԱՐԱՏ-ի տեսականուն ոչ բնորոշ շշերով եւ ձեւավորմամբ` հանդիսանալով հին ու նոր ոճերի յուրահատուկ համադրություն: ԵԿԳ մասնագետներն ամբողջովին պահպանել են վերաթողարկված կոնյակի հեղինակային կուպաժը:

 

10 տարի հնեցման «Հայաստան» կոնյակը ներկայացված է որպես կոլեկցիոն տեսականի: Այն արտադրվում է սահմանափակ քանակությամբ եւ առայժմ նախատեսված է միայն հայկական շուկայի համար: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ ապրանքանշանի դեսպան Քրիստինա Իշխանյանի խոսքերով, մոտ ապագայում կոնյակը կներկայացվի նաեւ այլ երկրներում:

 




 

«Հայաստան» կոնյակի բույրը  հագեցած է շոկոլադի, դարչինի եւ ցիտրուսի երանգներով: Այն ունի մեղրի եւ վանիլի համ:

 

Վերաթողարկված կոնյակը ներկայացնելու ընթացքում ներկաները շրջայց կատարեցին գործարանի թանգարանում, այնուհետեւ մասնակցեցին կոնյակի համտեսին: Միջոցառման ավարտին երեկոյի հյուրերը գործարանի կողմից պատրաստված հատուկ նվերներ ստացան:

 

Տեքստը` Լենա Գեւորգյանի


Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի