LIME միջազգային փառատոնին Հայաստանից կներկայացվի 5 աշխատանք

Մարտ 23

մեկնաբանել

3907 դիտում

Փառատոնին մասնակցում են ԱՊՀ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները
Փառատոնին մասնակցում են ԱՊՀ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները
#lime

2015թ. ապրիլի 25-ին Մոսկվայում կանցկացվի Սոցիալական գովազդի LIME 5-րդ միջազգային փառատոնը։

 

Փառատոնին մասնակցում են ԱՊՀ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Վերջին 2 տարիներին միջազգային ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացնում է «Արտ Սայթ» ստուդիայի տնօրեն Արզուման Հարությունյանը:

 

Փառատոնին Հայաստանը սկսել է մասնակցել 2011-ից: Հիմնական մասնակիցները Հայաստանում սոցիալական գովազդի միակ պրոֆեսիոնալ «Արտ Սայթ» ստուդիայի ներկայացուցիչներն են եւ Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի ուսանողները: Հայ մասնակիցները փառատոնում ունեցել մի շարք հաջողություններ, որոնցից հատկանշական է Ընդդեմ ՁԻԱՀ-ի անվանակարգում առաջին մրցանակ շահած «Դոմինոյի սկզբունքը» հոլովակը

(https://www.youtube.com/watch?v=bh24muX6_a4), որի հեղինակը Արզուման Հարությունյանն է:

 

Այս տարի եւս Հայաստանից փառատոնին կներկայացվի 5 աշխատանք, որոնց հեղինակները Սլավոնական համալսարանն ավարտած եւ գովազդային տարբեր գործակալություններում աշխատող մասնագետներ են:

 

Փառատոնի անվանակարգերն են՝

 

-         Հեռուստա- եւ ռադիոգովազդ,

-         Տպագիր եւ արտաքին գովազդ,

-         Ինտեգրված քարոզարշավ (ինտերնետ գովազդ, կայքեր, բաներներ, խաղեր եւ ծրագրեր, գովազդային արշավներ սոցիալական ցանցերում),

-         Միջոցառումներ եւ BTL ծառայություններ:

 

Փառատոնին մասնակցությունն անվճար է: Ցանկացողները կարող են գրանցվել այստեղ http://limefestival.ru/: Գրանցման վերջնաժամկետը 2015թ. ապրիլի 10-ն է:

 

Մանրամասները՝ հետեւյալ հղումներով՝

http://limefestival.ru/about/ 

http://www.facebook.com/limefest