Հայաստանը կարող է մասնակցել «Արծաթե Մերկուրիին»

Փետ 11

մեկնաբանել

3925 դիտում

Հայաստանը կարող է մասնակցել «Արծաթե Մերկուրիին»
Հայաստանը կարող է մասնակցել «Արծաթե Մերկուրիին»
#antares

Գովազդի եւ մարկետինգի «Արծաթե Մերկուրի» ռուսաստանյան փառատոնը դուրս է գալիս հայաստանյան շուկա:

 

Փառատոնի մամուլի ծառայությունը մեջբերում է «Արծաթե Մերկուրիի» նախագահ Միխայիլ Սիմոնովի խոսքերն այն մասին, որ համագործակցությունը հայկական գովազդային եւ մարկետինգային նախագծերին թույլ կտա մասնակցել փառատոնին եւ ստանալ ժյուրիի գնահատականները:

 

«Բացի այդ, Հայաստանի գործակալությունների համար հասանելի կդառնան Ռուսաստանյան գովազդային ենթակառուցվածքները, ինչը թույլ կտա կարճ ժամանակահատվածում բարձրացնել իրենց աշխատանքների որակը», - նշել է նա:

 

Հայաստանի Գովազդային խորհրդի նախագահ, Antares media Holding-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նույնպես կարծում է, որ «Արծաթե Մերկուրիի» հետ համագործակցությունը օգտակար կլինի:

 

«Գովազդի ոլորտում յուրաքանչյուր իրադարձություն հայ գովազդային մասնագետների համար հնարավորություն է իրենց տաղանդը ցուցադրելու, փորձով կիսվելու եւ նոր բաներ սովորելու համար», - ասել է նա: