Արտեմի Լեբեդեւի ստուդիան ներկայացրել է Սանկտ-Պետերբուրգի նոր տարբերանշանները
Հուն 22
4005 դիտում
Սանկտ-Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի պատվերով հայտնի դիզայներ Արտեմի Լեբեդեւի ստուդիան իրականացրել է տարբերանշանների շարք, որ կնպաստի քաղաքի զբոսաշրջությանը: Յուրաքանչյուր տարբերանշան զբոսաշրջիկին է փոխանցում քաղաքի ամենահետաքրքիր, անմոռանալի, հաճելի ու գրավիչ ոլորտները:
Այսպիսով՝ Լեբեդեւի ստուդիան ներկայացրել է 13 տարբեր ոլորտների համար նախատեսված 20 տարբերանշան: Ի դեպ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում օգտագործել տարբերանշանները՝ ավելացնելով սեփական գրառումները:
Հետաքրքիրն այն է, որ տարբերանշանները ներկայացնում են քաղաքը բնութագրող բազմազան խորհրդանիշներ: Օրինակ՝ տեքստային տարբերանշաններն ուշադիր զննելիս կնկատեք քաղաքի համար խորհրդանիշ դարձած կամուրջները: Այս տարբերանշանները համընդհանուր նշանակություն ունեն ու կարող են օգտագործվել թե գովազդային, թե տեղեկատվական ոլորտներում: