mediamax.am
Mediamax.am-ը գործարկվել էր 2001 թվականին՝ որպես Մեդիամաքս ընկերության կորպորատիվ կայք:
2011 թվականի մարտին այն ամբողջությամբ վերափոխվեց եւ սկսեց գործել որպես տեղեկատվական կայք` էլեկտրոնային թերթի տարրերով:
Այսօր Mediamax.am-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի տեղեկատվական դաշտում՝ հանդես գալով որակյալ լրագրության դիրքերից: Այս կայքում դուք երբեւէ չեք հանդիպի «դեղին» լուրերի, բամբասանքների, արհեստականորեն աճեցված քաղաքական ինտրիգների:
Mediamax.am-ի թիրախային լսարանը միջին խավն է եւ որոշումներ կայացնող մարդիկ քաղաքական եւ տնտեսական բոլոր ճամբարներից: Կայքի գլխավոր այցեքարտը հատուկ նախագծերն են, որոնցից շատերը սոցիալական երեւույթ են դարձել: Բացառիկ հարցազրույցները եւ հեղինակային սյունակները եւս կայքի ամենաընթերցվող բաժիններից են: Mediamax.am-ի բովանդակության 99 տոկոսը սեփական արտադրության է:
Գովազդային գոտիներին կարող եք ծանոթանալ ստորեւ բերված ինտերակտիվ պատկերում. այստեղ ներկայացված են գովազդ տեղադրելու համար նախատեսված էջերը՝ իրենց տեղերով, չափսերով եւ գներով: Զբաղված գովազդային գոտիները նշված են մոխրագույնով, իսկ ազատ գոտիները` կարմիրով: Mediamax.am կայքում գովազդները տրամադրվում են 50%-անոց ռոտացիոն սկզբունքով, նշված գները 50% ռոտացիայի գներն են, այսինքն՝ մեկ գոտին կարող են կիսել երկու գովազդատուներ:
1260x100
300x300
300x300
300x300