maxmonitor.am
MaxMonitor-ը Մեդիամաքս ընկերության մշակած մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է:
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հարավային Կովկասում, որն անդամակցում է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման FIBEP միջազգային ֆեդերացիային: Այդ անդամակցության շնորհիվ մենք մշտապես հետեւում ենք ոլորտի նորամուծություններին եւ միտումներին:
MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի լրատվական կայքերը, տպագիր մամուլը եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները:
Համակարգն աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք պատվիրատուի պահանջներին համապատասխան ներմուծում են MaxMonitor-ի մասնագետները: MaxMonitor-ը վճարովի բաժանորդագրության սկզբունքով աշխատող համակարգ է՝ պայմանագրի կնքումից հետո բաժանորդը ստանում է օգտանուն եւ ծածկագիր:
Համակարգը բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն:
Համակարգի ինտերֆեյսը հասանելի է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: