banks.am
Banks.am (Գործարար Հայաստան) պորտալը Մեդիամաքսը գործարկել է 2006 թվականի հուլիսին եւ այսօր այն ամենահեղինակավոր լրատվական հարթակն է ինչպես հայկական ֆինանսական ու գործարար աշխարհի ներկայացուցիչների, այնպես էլ ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների համար:
Աշխատելով այս երկու թիրախային լսարանների համար՝ Banks.am-ը ներկայացնում է թարմ լրատվություն ֆինանսական շուկաների եւ գործարար կյանքի մասին, բացառիկ հարցազրույցներ եւ վերլուծություններ:
Job.Banks.am ենթանախագիծը ֆինանսաբանկային ոլորտի գործատուներին եւ այդ ոլորտում աշխատանք փնտրողներին նույն հարթակում հանդիպելու հնարավորություն է տալիս:
2006 թվականի սեպտեմբերին՝ գործարկումից մի քանի ամիս անց, Banks.am կայքը ստացավ «Էլեկտրոնային բովանդակություն-2006» համահայկական մրցույթի գլխավոր մրցանակը:
Գովազդային գոտիներին կարող եք ծանոթանալ ստորեւ բերված ինտերակտիվ պատկերում. այստեղ ներկայացված են գովազդ տեղադրելու համար նախատեսված էջերը՝ իրենց տեղերով, չափսերով եւ գներով: Զբաղված գովազդային գոտիները նշված են մոխրագույնով, իսկ ազատ գոտիները` կարմիրով: Banks.am կայքում գովազդները տրամադրվում են 50%-անոց ռոտացիոն սկզբունքով, նշված գները 50% ռոտացիայի գներն են, այսինքն՝ մեկ գոտին կարող են կիսել երկու գովազդատուներ:
1284x100
617x100
617x100
288x251
617x100
617x100
288x251
288x251
288x251
215x360