Coca-Cola Magic. Մոբայլ անակնկալներ Ամանորից առաջ
Դեկ 10
7355 դիտում
Դեկտեմբերի 1-ից Coca-Cola Magic բջջային հավելվածը անակնկալներ է մատուցում Երեւանի տարբեր անկյուններում:
Անակնկալներ են պարունակում Coca-Cola-ի շշերը, Երեւանի կանգառներում տեղակայված գովազդային վահանակները, ինչպես նաեւ Դալմա Գարդեն մոլում գտնվող մարդկային հասակով Ձմեռ պապը:
Ներբեռնելով հավելվածը, պահեք այն Coca-Cola-ի լոգոյի վրա, եւ Ձմեռ պապը հայտնվելով՝ կսկսի ձեզ համար երգել: Coca-Cola-ի շշերի վրա կարող եք տեսնել ամանորյա բեռնատարը։
Հավելվածը հասանելի է IOS եւ Android համակարգերում:
Հավելվածը մշակել է ARLOOPA ընկերությունը, եռաչափ մոդելավորումը եւ անիմացիոն աշխատանքներն իրականացրել է X-TECH ընկերությունը, իսկ մարկետինգային արշավն իրականացնում է Aurora Baréalisse ընկերությունը։
«Համատեղ քննարկումների արդյունքում որոշեցինք իրականացնել նախագիծը երեք ուղղություններով: Առաջին ուղղությունը շիշն էր, որը հասանելի է բրենդի բոլոր սիրահարներին, մյուսը մարդու հասակ ունեցող Ձմեռ պապն է, ով Ամանորի շնորհավորանք է հղում, իսկ երրորդ ուղղությունը Երեւանի կանգառներում տեղակայված գովազդային վահանակներն են»,- Adver.am-ին պատմել է X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանը:
Նրա խոսքով, սա ինտերակտիվ մարքեթինգի տեսակ է, եւ օգնում է, որպեսզի մարդիկ շփվեն բրենդի հետ:
«Գովազդային արշավն ունի նաեւ «վիրուսային» ազդեցություն, քանի որ ինֆորմացիան գնալով ավելի է տարածվում մարդկանց շրջանում: Այս պահին յուրաքանչյուր հարթակում ներբեռնումների թիվը հասնում է շուրջ 10 հազարի»,- ասել է նա:
Արման Աթոյանը հավելել է, որ Coca-Cola Magic-ը Apple Store-ում ներկայումս գտնվում է TOP FREE բաժնի առաջին հորիզոնականում: Ինչ վերաբերում է Google Play-ին, ապա հավելվածն առաջինն է TOP NEW FREE բաժնում: